«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»

Մեր մասին

«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է (այսուհետև` Կազմակերպություն):
 
Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (14․07․2022թ․ Որոշում թիվ 1091-Ն): 2022 թվականի օգոստոսի 15-ին գրանցում ստացավ Կազմակերպության կանոնադրությունը, որին հաջորդեց հաստիքացուցակի, նախահաշվի, կառուցվածքի հաստատումները և ՀՀ ոստիկանության հետ դրամաշնորհային պայմանագրի կնքումը։ 
 
Կազմակերպության գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը:
 
 
- ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ
 
Կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերումը, էլեկտրոնային եղանակով վարչական տույժ նշանակելու մասին որոշումների նախագծերի տրամադրումը։
 
 
- ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
 
Կադրային քաղաքականության առանցքը որակյալ կադրերի ներգրավումն, ուսուցումն ու վերապատրաստումն է։ Կազմակերպության որդեգրած կադրային քաղաքականության շնորհիվ խրախուսվում է հենաշարժողական խնդիրներով, պատերազմի մասնակից, հաշմանդամություն ունեցող աշխատակիցների ներգրավումը։