Հարգելի՛ այցելու,
«Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»-ը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպություն է։
Կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերումը և ամրագրումը։
Մեր առաքելությունն է արդյունավետ կառավարման կազմակերպմամբ նպաստել Հայաստանի Հանրապետությունում անվտանգ երթևեկության ապահովմանը և բարձրացնել հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։ Կազմակերպության յուրաքանչյուր ստորաբաժանման գործառույթները միտված են մեր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծմանը։
Վստահ ենք՝ մեր աշխատասիրությամբ և հետևողականությամբ կապահովենք հասարակության և անհատի անվտանգությունը, ինչը հզոր պետականության հիմնական գրավականներից մեկն է։
Տնօրեն՝ Արթուր Ավետիսյան